ՊԱՏԱՀԱԲԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում ՏԻՄ ընտրությունների օրը՝ սեպտեմբերի 9-ին,  ընտրատեղամասի մոտակա տարածքում հայտնաբերվել է մահացած տղամարդու դի: Մահացածը նույն գյուղի բնակիչ 85-ամյա Հմայակ Պետրոսյանն է: Նույն գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Ս. Ա.-ն ժամը 18:30-ի սահմաններում նշված վայրում գտած հուշանվերի նմանվող մեկլիցքանի ատրճանակից անզգուշաբար կրակել է 1927թ. ծնված Հմայակ Պետրոսյանի ուղղությամբ: Ջանֆիդա համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ 85-ամյա պապիկը գյուղում հարգված մարդ էր. «Ասեմ, որ այս կրակոցն ընտրությունների հետ կապ չի ունեցել»:




Լրահոս