ՀԵՐԹԱԿԱՆ ԾԵԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի` ՄԱՊ-ի Ալիկի որդին՝ Մակար Պետրոսյանը, երեկ իր մի քանի ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ 39-ամյա Արամ Մելիքյանին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Մելիքյանի հորեղբայրը՝ Դավիթ Մելիքյանը: Տուժողը ստացել է ուղեղի ցնցում, քթի կոտրվածք, գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ: Ծեծի շարժառիթը, ըստ տուժածի հորեղբոր, սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Ալիկ Պետրոսյանին դեմ դուրս գալն է: «Բամբակաշատում թեկնածություն է դրել իմ եղբայրը՝ Արամի մյուս հորեղբայրը: Սա զայրացել է Ալիկ Պետրոսյանին, քանի որ նրա հորեղբոր որդու՝ գործող գյուղապետ Արբակ Եղիազարյանի ընտրվելու շանսերը փոքրանում են»,-ասել է Մելիքյանը: Մակար Պետրոսյանը, սակայն, հանդես է եկել հերքմամբ:




Լրահոս