Պատգամավորներին «ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ» անվանումով գրքույկ է բաժանվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ ՀՀ ԱԺ պատգամավորներին բաժանվել է «ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ» անվանումով գրքույկը, որում ներկայցված է ապագա սահմանադրական փոփոխությունների գաղափարախոսությունը: Այսպիսով կարող ենք ասել, որ սահմանադրական փոփոխությունների երկրորդ` բուն փոփոխությունների նախապատրաստման փուլը, պաշտոնապես մեկնարկեց:

Իհարկե, բոլորը հասկանում են, որ Սերժ Սարգսյանն, ի վերջո, խորհրդարան է ուղարկելու այնպիսի նախագիծ, որը, նրա կարծիքով, կսպասարկի իր քաղաքական ծրագրերը: Բայց այս ձեւական փուլն էլ պետք է, որպեսզի վերջում հայտարարվի, թե «սահմանադրական փոփոխությունների տեքստը կազմվել է՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի կարծիքները»: Հետո ինչ, որ Հայաստանի հանրության մեծ մասին ոչ էլ հետաքրքրում է, թե այդ փաստաթղթում ինչ է գրված, քանի որ նրանք ամեն օր ականատես են, թե ինչպես է ոտնահարվում ՀՀ գործող Սահմանադրությունը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս