Ինչպես է հաջողվել նկարահանել Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանությունը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների գործով տարածված տեսանյութը նկարահանված է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական շենքի տանիքում տեղադրված տեսախցիկով: Տեսանյութից ակնհայտ է, որ այն նկարահանված է վերեւից: Բացի այդ, տեսանյութում պատկերը մոտեցնում-հեռացնում են, ինչը, ըստ էության, հետո է արվել: Այստեղից էլ եզրակացրել են, որ տեղի ունեցածը ֆիքսել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական շենքի տանիքում տեղադրված տեսախցիկը: Մենք տեղեկացանք նաեւ, որ Երրորդմասցի Լյովիկի գործով կալանավորված Գաստիկի՝ Վահան Հակոբյանի քեռին նախկին բարձրաստիճան ոստիկան է:

Նա ոստիկանությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ, կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ, սակայն արդեն մի քանի տարի է, որ չի աշխատում, այնպես որ, այս անգամ քեռին հազիվ թե կարողանա օգնել Գաստիկին, ով առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, նախկինում երկու նման դեպք է եղել, սակայն միշտ հաջողվել է ջրից չոր դուրս գալ. կամ գործն է կարճվել, կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Գաստիկի, Ծգլի եւ Տլեի պաշտպանությունն ստանձնել է փաստաբան Լուսինե Սահակյանը: Մեր զրույցում նա հաստատեց տեղեկությունը եւ նշեց, որ ընդամենը երեկ է ստանձնել պաշտպանությունը եւ հասցրել է միայն հանդիպել իր պաշտպանյալների հետ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս