ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ճիշտ է, իմ մականունը «Նեմեց» է, բայց ես ինձ Հիտլերի պես չեմ պահում: Ցանկացած հարց, որն իմ իրազեկության շրջանակից եւ մասնագիտական ոլորտից դուրս է, քննարկման է դրվում»:

Ռուբեն Հայրապետյան «Նուվել  դ’Արմենի Մագազին». Ֆրանսիա

«Հարսնաքար»-ի դեպքերը ապացուցեցին, որ Հայրապետյանին տրված մականունը բնորոշ է նրա ձեռնասունների պահվածքին: Պարզ է, որ Նեմեցն ինքը այնքան միամիտ չէ, որ անձամբ ֆաշիստի կեցվածք ընդունի. «հրեշտակի» կերպարն ավելի հրապուրիչ է: Իսկ Հիտլերի նման նա երբեք չի կարող իրեն պահել. խարիզման եւ գիտելիքներն են պակասում, թե չէ բեղերի հարցը լուծելի է: Իհարկե, այնպես չէ, որ Գերմանիայի առաջնորդը ժամանակին առանց ծանր ու թեթեւ անելու էր գործողություններ ծավալում, բայց Հայրապետյանն այս առումով էլ չի կարող համեմատվել ֆյուրերի հետ. նա մտածում էր խոսելուց առաջ:




Լրահոս