«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, անցած շաբաթ տեղաբաշխված եվրոբոնդերից ստացված 500 մլն դոլարից մոտ 200 միլիոնը ուղղվելու է ՀՀ արտաքին պահուստների համալրմանը: Այդպիսով՝ ՀՀ արտաքին պահուստները կկազմեն շուրջ 1 մլրդ 450 միլիոն դոլար:
Խնդիրն այն է, որ անցած տարվա հունվարի համեմատ ՀՀ արտաքին պահուստները նվազել են մոտ մեկ միլիարդ դոլարով 2 միլիարդ 250 միլիոնանցած տարվա հունվարի համեմատ ՀՀ արտաքին պահուստները նվազել են մոտ մեկ միլիարդ դոլարովից այս տարվա փետրվարին հասնելով 1 մլրդ 260 միլիոն դոլարի, և սահմանել վերջին 6 տարիների հակառեկորդը: 1 մլրդ 260 միլիոն դոլարից պակաս արտաքին պահուստներ Հայաստանը վերջին անգամ ունեցել է 2009 թվականի փետրվարին: Արտաքին պահուստների նման ցածր մակարդակը լուրջ խնդիրներ է հարուցում Հայաստանի համար: Դրանց ծավալը միջազգայնորեն ընդունված չափանիշներով չի կարող ավելի փոքր լինել, քան տվյալ երկիր իրականացվող ներմուծումների 25 տոկոսը:
Իսկ արտաքին պահուստների առկա մակարդակը արդեն չափազանց մոտ է այդ ստորին նիշին: Մյուս կողմից, սակայն, եվրոբոնդերից ստացված գումարով արտաքին պահուստների համալրումը ժամանակավոր լուծում է, և հաշվի առնելով այն տեմպը, որով մինչ այդ նվազում էր մեր պահուստը, պետք է սպասել, որ ամիսների ընթացքում խնդիրը կրկին կդառնա արդիական: Հայտնի չէ, թե այդ դեպքում որտեղից են գումարներ հայթայթվելու պահուստը համալրելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։