«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ի խմբագրությունը քաղաքացիներից դժգոհություններ է ստանում կապված պաղպաղակի որակի հետ: Մարդկանց պնդմամբ՝ այս օրերին երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվում է նախորդ տարի արտադրված պաղպաղակը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանի հետ:
-Պարո՛ն Դանիելյան, այս պահին ՍԱՊԾ-ն ստուգումներ, դիտարկումներ իրականացնո՞ւմ է պաղպաղակի շուկայում:
-Կոնկրետ պաղպաղակի շուկայում նպատակային ուսումնասիրություններ, դիտարկումներ չունենք: Բայց ընդհանուր դիտարկումների ժամանակ իրացման ցանցում անդրադառնում ենք նաեւ իրացվող պաղպաղակի մակնշմանն ու պահպանման պայմաններին: Իսկ հիմնականում պաղպաղակի արտադրություններում ստուգումներ իրականացվում է տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում, այսինքն՝ հուլիս ամսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը:
-Այնուամենայնիվ, այս օրերին երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում վաճառվող պաղպաղակը թա՞րմ է, անվտա՞նգ է:
-Ցանկացած արտադրատեսակ ունի պիտանելիության որոշակի ժամկետ պահպանման պայմանների ընթացքում: Մենք ոչ մի մտահոգության առիթ չենք տեսնում»:
Հարցազրույցն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: