
Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա»- «Ատլետիկո» հանդիպումը կայանալու է «Կամպ Նոու» մարզադաշտում: Այդ մասին հայտնում է կատալոնական ակումբի Twitter-ի պաշտոնական էջը:
Մրցաշարի եզրափակիչը «Կամպ Նոու»-ում անցկացնելու որոշումը կայացրել է Իսպանիայի ֆուտբոլի միությունը:
Նշենք, որ Մադրիդի «Ռեալ»-ը հրաժարվել էր տրամադրել «Սանտիագո Բերնաբեու»-ն: Հանդիպումը կկայանա մայիսի 30-ին: