
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան հայտնել է, որ վերջին մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալ»-ում:
«Որոշեցի չերկարաձգել «Ռեալ»-ի հետ պայմանագիրը: Հիանալի ժամանակ անցկացրի «Ռեալ»-ում, որը մեծագույն ակումբ է: Կանեմ ամեն բան, որպեսզի թիմին օգնեմ մրցաշրջանի մնացած հատվածում: Ինչ վերաբերում է ապագայիս, դեռ պայմանավորվածություն չունեմ ոչ մի թիմի հետ», – նշել է նա: