Կառավարության ասօրվա նիստում որոշում կայացվեց «Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի չափը՝ նախկին 25 000 դրամի փոխարեն սահմանել 40 000 հազար դրամ:
Նախագիծը գործադիրին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանը, ով վարչապետ Հովիկ Աբրահամայնն առաջարկեց ամենամսյա վճարը սահմանել ոչ թե 40 000 հազար դրամ, այլ 25 000 դրամը կրկնապատկել և դարձնել 50 հազար դրամ:
Հովիկ Աբրահամայնը նշեց, որ իրենք ամենամսյա վճարը կսահմանեն 50 հազար դրամ և կքննարեկն այն ավելի բարձրացնելու հարցը: «50 հազար դրամ սահմանանեք և քննարկենք 100 հազար դրամ դարձնելու հարցը»,- եզրափակեց Աբրահամյանը: