
Մարտի 24-ին հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել հանրապետությունում, այս անգամ` Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 74-ամյա մի տղամարդ կյանքին վերջ է տվել՝ կախվելով բնակելի շենքերից մեկի բակում՝ ավտոտնակի դիմացի ծածկի փայտյա հենակից:
Շրջանառվող լուրերի համաձայն` տղամարդուն պատկանող ավտոտնակում ստվարաթուղթ է հայտնաբերվել՝ «Չդիմացա… Ունեմ չբուժվող հիվանդություն, դրա համար կատարում եմ այս քայլը և խնդրում եմ իմ իսկական հարազատներին, որ ներեն» գրությամբ: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ ինքնասպան եղած տղամարդը ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» ՔԿՀ պետի տեղակալի հայրն է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` 74-ամյա տղամարդն անբուժելի քաղցկեղ ուներ: