Այսօր կհանդիպեն ՀՀ ներկա և նախկին վարչապետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի կունենա հանդիպում` Հայաստանի ներկա և նախկին վարչապետերի միջև: Այս տեղեկությունը Armlur.am-ի հետ զրույցում հաստատեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը: Հանդիպման հետ կապված այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Հիշեցնենք,  որ Հայաստանն ունեցել է 13 վարչապետ`  Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Դարբինյանը, Վազգեն Սարգսյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը և ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը:




Լրահոս