Սուր շնչառական հիվանդությունների հետ կապված փակվել է 7 մարզային մանկապարտեզ. Արմեն Մուրադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուր շնչառական հիվանդության դեպքերի հետ կապված դպրոցներում արձակուրդը երկարացնելու մասին որոշումից հետո նվազել են վարակների և շտապօգնության կանչերի թիվը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Անդրադառնալով մանկապարտեզներում տիրող իրավիճակին` նախարարն ասաց, որ յուրաքանչյուր մանկապարտեզ եղել է խիստ հսկողության և ուշադրության ներքո: Նա հայտնեց, որ այս օրերին փակվել է 7 մանկապարտեզ, որից հինգը Արագածոտնի մարզում, մյուս երկուսը նույպես մարզային մանկապարտեզներ են եղել:

Մուրադյանը տեղեկացրեց, որ մանկապարտեզները փակվում են այն դեպքում, երբ սուր շնչառական հիվանդության դեպքերը կազմում են 25 տոկոս: Նախարարը հույս հայտնեց, որ հիվանդության դեպքերի միտումը կշարունակվի:




Լրահոս