Armenian text to speach

110 միլիոն դրամ` Արդարադատության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման միասնական գրանցամատյանի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2015 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 110 միլիոն դրամ:

Գումար հատկացնելու անհրաժեշտությունը բխում է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին Ազգային Ժողովի կողմից ընդունված «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքից, որի համաձայն` ստեղծվելու է մեկ միասնական գրանցամատյան, որը տեղեկատվություն է պարունակելու գրանցված ապահովված իրավունքների մասին:

Արդարադատության նախարարությունը պետք է կազմակերպի Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման միասնական գրանցամատյանի ներդրման աշխատանքները:




Լրահոս