
ՀՀ-ն մարտի 10-ին, ի դեմս Ֆինանսների նախարարության, իրականացրեց արտարժույթային պետական պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումը, որից օգուտը կազմում է 487 միլիոն ամերիկյան դոլար: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Նա նշեց, որ այդ պարտատոմսերի իրացումից եղած գումարների մի մասը՝ 205 միլիոն դոլար, վճարվել է նախքան արտարժույթային պարտատոմսերի ձեռքբերման համար, մնացած գումարները փոխանցվելու են ՀՀ գանձապետարան:
Դրանից էլ 40 միլիարդը կտրամադրվի պարտատոմսերից ստացվող գումարների փոխհատուցմանը, մնացած մասը հետագայում կծառայի տարբեր ծրագրերի իրականացմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց արտարժութային պետական պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումից ստացված միջոցների փոխանակման ժամանակ կիրառված փոխարժեքից ստացված գումարները ծառայեցնել վերոնշյալ նպատակով: Վարչապետը նաև ընդգծեց, որ այդ գումարով կմարվի նախորդ տարի վերցրած 700 միլիոն եվրոֆոնդի 200 միլիոն արտաքին պարտքը: