
Թուրքիայի դատարանը Pneguen պարբերականի երկու ծաղրանկարչի մեղավոր է ճանաչվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Ինչպես հայտնում է Cumhuriyet հրատարակչությունը, պարբերականի 2014թ. օգոստոսյան համարում Էրդողանին վիրավորող ծաղրանկար է հրապարակվել:
Էրդողանի փաստաբաններն այդ ծաղրանկարի կապակցությամբ հայց են ներկայացրել դատարան: Դատարանը ծաղրանկարիչներին դատապարտել է 11 ամիս 20 օր ազատազրկման, այնուհետև ազատազրկումը փոխարինվել է 7 հազար լիրա (2800 դոլար) տուգանքով: