ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես 2011 թվականի նոյեմբերի վերջին նոտարի միջոցով համարվել եմ խնամակալ, բայց նպաստ ստացել եմ ընդամենը 2 ամիս՝ ապրիլին եւ մայիսին: Իսկ հիմա արդեն 3 ամիս է՝ չեմ ստացել: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչու են կտրել նպաստս:

Հասմիկ Գոքորյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման եւ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջեւ անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն՝ ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են մի շարք բնութագրիչներ, այդ թվում՝ նաեւ անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը եւ տեխնիկական զննում անցնելու հանգամանքը:
Վերոհիշյալ կարգի 14-րդ կետի ընտանիքի որեւէ անդամի՝ որպես սեփականություն ունեցած ավտոմեքենայի՝ նախորդ տարվա ընթացքում տեխնիկական զննում անցնելու հանգամանքն ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում եւ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ունի 0-ական արժեք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության սոցիալական
աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, մեքենան «ճակատագրական» է դարձել մեր ընթերցողի համար՝ նրան զրկելով մի քանի կոպեկից: Մնում է խորհուրդ տալ Հասմիկ Գոքորյանին՝ հնարավորության դեպքում փաստաթղթերը բերել նախկին վիճակին, որպեսզի կարողանա օգտվել փոքրիկ հնարավորությունից:




Լրահոս