Իրանցի վարորդի կոպիտ խախտումը Մաշտոցի պողոտայում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իսլամական Հանարապետության քաղաքացիները, չնայած ժամանակ չեն կորցնում դժգոհելու ՀՀ օրենքներից և, առհասարակ, Հայաստանում իրենց ազատությանը դեմ գնացող երեւույթներից, օգտվելով զբոսաշրջիկ լինելու առավելությունից` առիթը բաց չեն թողնում արհամարհել ՀՀ օրենքները:

Այսօր Մաշտոցի պողոտա – Պուշկինի փողոց խաչմերուկում Իրանի քաղաքացուն պատկանող LEXUS մակնիշի ավտոմեքենան կոպիտ խախտում է կատարել: Նշված խաչմերուկից ձախ շրջադարձ կատարել չի թույլատրվում: Սակայն մեր տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է իրանցին շատ հանգիստ կերպով կոպիտ խախտում թույլ տալիս, ինչը կարող էր լուրջ վթարի պատճառ դառնալ և նշված հատվածում կաթվածահար անել երթեւեկությունը: Ի դեպ, նշված հատվածում տեղադրված են տեսանկարահանող սարքերը, որոնք, ըստ երեւույթին, ֆիքսել են LEXUS-ի իրանցի վարորդի կոպիտ խախտումը: Սակայն այս դեպքում անհասկանալի է մնում, թե որ հասցեով է Ճանապարհային ոստիկանությունը ուղարկելու օրինախախտ իրանցի վարորդի տուգանքի չափը եւ պարտադրելու նրան վճարել հասանելիք գումարը: Ավելին, եթե անգամ կա կոնկրետ հասցե, ապա արդյոք օտարերկրյա քաղաքացիները ՀՀ քաղաքացիների նման վճարո՞ւմ են տուգանքը, եւ եթե` ոչ ապա, ինչ է սպասվում նրանց:

Նշենք, որ նշված հատվածում, երբ իրանցի վարորդը խախտում է իրականացրել ճանապարհային ոստիկանությունը չի եղել: Ասել է, թե` կատարված կոպիտ խախտումն արձանագրել է տեսախցիկը:

FullSizeRender-3

FullSizeRender-2

FullSizeRender

FullSizeRender-4

 

rt6u




Լրահոս