ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ Հայաստանում՝ բանկային համակարգում, գործում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ: Ի՞նչ գործառույթ է իրականացնում այս կառույցը:
Սուսաննա Մարտիրոսյան (42 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման բուն նպատակը ՀՀ բանկային համակարգի կայունության եւ հուսալիության ապահովումն է՝ ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով: Հիմնադիրը ՀՀ կենտրոնական բանկն է: Հիմնադրամի գործունեության նպատակը «Ֆիզիկական անձանց բանկային  ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպանությունն է: Դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը սահմանված է չորս միլիոն դրամի, իսկ արտարժութային ավանդի համար՝ երկու միլիոն դրամի չափով: Դա նշանակում է, որ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի մինչեւ չորս միլիոն դրամի չափով ավանդ, ապա հիմնադրամը կհատուցի ավանդն ամբողջությամբ, մինչդեռ արտարժութային ավանդը կհատուցվի ամբողջությամբ, եթե վերջինիս մեծությունը չի գերազանցում երկու միլիոն դրամի համարժեքը:

ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում հուսանք, որ նշված հիմնադրամի գործունեության կարիքը հնարավորինս քիչ կլինի, եւ հայաստանյան բանկերից ոչ մեկը չի սնանկանա:




Լրահոս