
Եվրամիությունը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ գործողություններից ու հայտարարություններից, որոնք նպաստում են լարվածության աճին ու խաթարում են խաղաղ գործընթացները: Այս մասին ասվում է Հարևանության եվրոպական քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի մասին հրապարակված ամենամյա զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ անցած տարի լրացել է զինադադարի մասին համաձայնագրի 20-ամյակը, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը շարունակում է փակուղում մնալ։
«Անվտանգության առումով իրավիճակը շարունակում է լուրջ խնդիր դառնալ միջադեպերի ու զոհերի ֆոնին, որոնց թիվը 1994-ից հասել է աննախադեպ մակարդակի»,- ասվում է զեկույցում:
ԵՄ-ն նաև ընգծում է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։