Ինպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այսօր տեղի է ունենալու ՀՀ նախկին վարչապետների հանդիպումը ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբորտ Քոչարյանը ևս հանդիպման հրավեր է ստացել, սակայն չի պատրաստվում ներկայանալ հանդիպման:
Ի տարբերություն ՀՀ երկրորդ նախագահի` ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը որոշել է ընդունել հրավերը և այսօր ներկա կգտնվի հանդիպմանը: Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց, թե քննարկվող հարցերի մասին տեղեկություն չունի, քանի որ օրակարգը դեռևս ձևավորված չէ: Նրա խոսքով` ամեն ինչ պարզ կլինի տեղում:
Armlur.am-ն ավելի վաղ ներկայացրել էր, թե էլ ովքեր են մասնակցելու այսօր կայանալիք հանդիպմանը: