
Ըստ Գեղարքունիքի մեր աղբյուրների` ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը` Սեւանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի ներկայությամբ, Սեւանում մեքենան սխալ կայանելու համար օրերս վիճաբանել, ապա հարվածել է Գեղարքունիքի փոխմարզպետի որդուն՝ Սեւակ Ստեփանյանին: Վերջինս այժմ հիվանդանոցում է, եւ, ըստ նույն աղբյուրների, այսօր նրան պետք վիրահատեն, գրում է “Հրապարակը”: