
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Գալստյանին շուտով ազատելու են իր զբաղեցրած պաշտոնից: Նրա աշխատանքից դժգոհություն կա: ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը, սակայն, հերքել է այս տեղեկությունը. “Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, մեր փոխնախարարները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը”: