
Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակյաոն 3-րդ անգամ ենթարկվել է անակնկալ դոպինգ ստուգման: Պակյաոյից փորձանմուշ է վերցվել անմիջապես այն բանից հետո, երբ նա Լոս-Անջելեսում գտնվող Ֆրեդի Ռոուչի մարզադահլիճում ավարտել է 8 ռաունդից կազմված սպարինգ-մենամարտը:
Հիշեցնենք, որ Մեննի Պակյաո – Ֆլոյդ Մեյվեզեր մենամարտը կայանալու է մայիսի 2-ին Լաս-Վեգասում: Ավելի վաղ երկու մարզիկները ենթարկվել էին 2-ական անակնկալ դոպինգ ստուգման: