Ժողովուրդ. Սիսիանի քաղաքապետը փնտրում է իրեն խաբողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժողովուրդե-ի աղբյուրները տեղեկացնում են, որ սեպտեմբերի 9-ին Սիսիանի քաղաքապետ վերընտրված Աղասի Հակոբջանյանն “ընկած ման է գալիս իրեն խաբողներին”: Բանն այն է, որ վերջինս ՏԻՄ ընտրություններին 5000-ական դրամով “գնել էր” 7500 ընտրողի քվե, սակայն ստացել էր ընդամենր 5200 ձայն: Հարցին, թե ինչ հիմքեր կան նման խոսակցությունների համար, և ովքեր են խաբել իրեն, Հակոբջանյանը պատասխանեց. “Ինձ ոչ ոք չի խաբել, ես ոչ մեկի չեմ փնտրում: Դա բացարձակ սուտ է, նման բան չկա: Ես գումար չեմ բաժանել և շատ լուրջ թվերով հաղթել եմ”: Թերթը հիշեցնում է, որ Սիսիանում առաջադրվել էին երեք թեկնածու, սակայն պայքարն ընթանում էր գործող քաղաքապետ ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի և ՀՅԴ-ական Տիգրան Պողոսյանի միջև:




Լրահոս