Այսօր լրագրողներն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեցին, թե արդյոք անվտանության կամ PR գործոնո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հենց նախարարն է պատասխանում առողջապահության թեժ գծի զանգերին:
Ի պատասխան` նախարարը նշեց, որ անձնական փիարի հետ կապված խնդիր բացարձայապես չի տեսնում և դա համարում է քաղաքացիների հետ անմիջական շփման օպերատիվ միջոց:
Ա. Մուրադյանը հավելեց, որ թեժ գիծը ստանում է տարեկան 12 հազար զանգ, ինչը վկայում է այն մասին, որ թեժ գծի հանդեպ վստահությունն աճել է մոտ երկուսուկես անգամ:
«Թեժ գծի հիմնական զանգերը ինֆորմացիոն բնույթ են կրում: Գովելի է, որ բնակչությունը վստահում է թեժ գծին և հետաքրքրվում իր իրավունքներով», – եզրափակեց նախարարը: