Հրապարակ. Փոփոխություններն ԱԺ-ում ակնհայտ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրերս տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ ԱԺ բակում մի մեծ բեռնատար կանգնեց և Թոխմախի Մհերի սենյակի վերանորոգումից մնացած աղբը, Խոսրով Հարությունյանի սենյակից “դուրս գրված” օդափոխիչ սարքերը, “պառավոների” թափոնից գոյացած երկաթը բեռնեց մեջն ու գնաց: Պարզվում է` “բարի նպատակներով”։ Հովիկ Աբրահամյանի ԱԺ “երկրորդ գալուստից” վայրկյաններ անց, առանց տենդեր հայտարարելու, մեկ աղբյուրից գնմամբ սկսվել էին ԱԺ ջեռուցման համակարգի 170 միլիոնանոց վերանորոգման աշխատանքները: Նախօրեին արդեն ԱԺ այգում նոր նստարաններ էին տեղադրված: Այնպիսիք, ինչպիսիք ողջ Երևանում են, պարզապես ԱԺ-ի էլեկտրոնային հասցեով: Իսկ ԱԺ այգին պատգամավորները և Աժ ղեկավարությունը հիմնականում օգտագործում են կոնսպիրատիվ զրույցների, հանդիպումների նպատակովև գաղտնալսումները բացառելու համար: Հիմա նրանք, փաստորեն, կարող են այդ գործն այգում նստած անել: “Ի՞նչ են “նստել” նստարանները ԱԺ-ի վրաե հարցին ԱԺ գործերի կառավարիչ, ոչ անհայտ պարոն Համիկն ասաց՝ ոչ մի լումա, մենք բակի երկաթը տվել ենք գործարանին, իրենք այդ երկաթի դիմաց մեզ նստարաններն են տվել, լավ բան չե՞նք արել, դրանից է՞լ եք դժգոհ: ԱԺ ծառերի փոշիները վերցնելու համար Հերոյանի գնած փոշեկուլից հետո սա, փաստորեն, ԱԺ երկրորդ խիստ գործնական,”օգտակար” քայլն է:




Լրահոս