ՀԺ. Նեմեցը բերդում իրա տղերքին լավ էլ նայում ա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկհց ,Հարսնաքարիե գործով դատավարությունը, որն անցավ լարված մթնոլորտում և մեծ թվով ոստիկանների աչալուրջ ներկայությամբ: Դահլիճում ներկա էին երկու տասնյակից ավելի ոստիկաններ, որոնց մի մասը կանգնած էր ամբաստանյալների կողքին, մյուս մասըև ամբաստանյալների և դահլիճում հավաքված քաղաքացիների միջև: Եվս մեկ տասնյակ քաղաքացիական hագուստով ոստիկաններ նստել էին դահլիճի նստարանների առաջին շարքում: “ՀԺ”-ն գրում է նաև, որ ամբաստանյալները նկատելի խնամված տեսք ունեին, բոլորովին նման չէին այնպիսի անձանց, որոնք երկու ամիս կալանավայրում էին անցկացրել: Դահլիճում հավաքվածները նույնիսկ դառնորեն կատակում էին. “Նեմեցը բերդում իրա տղերքին լավ էլ նայում ա”: Նիստին ներկա քաղաքացիները ամոթանք էին տալիս ամբաստանյալների պաշտպաններին, անվանելով նրանց մարդասպանների փաստաբաններ, նրանք էլ կոչ էին անում պահպանել անմեղության կանխավարկածըև նշելով, որ իրենց պաշտպանյալների մեղքը դեռ ապացուցված չէ:




Լրահոս