Ուղիղ 15 տարի առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հաղթեց նախագահական ընտրություններում: Վերջինս իր կառավարման 15 տարիների ընթացքում հիշվել է իր հստակ բնորոշումներով, կատակներով ու արտահայտություններով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա 10 ամենահայտնի արտահայտությունները:
1. Քաղաքական գործիչը պետք է նվազագույնը գլուխ ունենա
Այսկերպ է նախագահը պատասխանել Հիլարի Քլինթոնին, ով հայտարարել է, որ Պուտինն անհոգի է: «Կարծում եմ, որ պետական գործիչը նվազագույնը գլուխ պետք է ունենա և միջպետական հարաբերություններ կառուցելու ժամանակ պետք է ղեկավարվի ոչ թե էմոցիաներով, այլ իր երկրի հիմնարար շահերով»:
2. Ավանակի ականջներ
2005 թ մայիս ամսին «Կոմսոմոլսկայա պրավդայի» անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, խոսելով Պիտալովի շրջանի հանդեպ Լատվիայի պահանջների մասին, Պուտինը հայտնել է, թե ինչ կստանա Լատվիան:
«Մենք որևէ տարածքային պահանջների առումով բանակցություններ չենք վարում: Նրանք ոչ թե Պիտալովի շրջանը կստանան, այլ սատկած ավանակի ականջներ»:
3. «Չկա մեկն, ում հետ կարելի է խոսել»
«Հանդիսանո՞ւմ եմ արդյոք պարզ ջրերի դեմոկրատ: Իհարկե, ես բացարձակ ու մաքուր դեմոկրատ եմ: Սակայն գիտեք, ողբերգությունն ինչումն է: Բանն այն է, որ ես միակ այդպիսինն եմ, աշխարհում ինձ նման այլևս չկա: Մահաթմա Գանդիի մահից հետո չկա մեկն, ում հետ կարելի է խոսել»:
4. Թլպատում
2000թ նոյեմբեր ամսին Ռուսաստան-ԵՄ մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը պատասխանել է լրագրողների այն մեկնաբանությանը, որ Ռուսաստանը ճնշում է Չեչնիայում խոսքի ազատությունը.
«Եթե դուք պատրաստ եք դառնալ աշխարհի ամենածայրահեղական իսլամիստն ու պատրաստ եք թլպատում կատարել, հրավիրում եմ ձեզ Մոսկվա: Ես խորհուրդ կտամ վիրահատությունն այնպես կատարել, որպեսզի ձեզ մոտ այլևս ոչինչ չմեծանա»:
5. Օրենքի մասին
«Բոլորը պետք է մեկընդմիշտ իրենք իրենց համար հասկանան. անհրաժեշտ է օրենքը կիրառել միշտ, այլ ոչ միայն այն ժամանակ, երբ բռնում են նրանց մի տեղից»:
6. ԽՍՀՄ մասին
«Խորհրդային միության փլուզումը եղել է դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը», իսկ 5 տարի անց հայտարարեց. «ով չի ցավում ԽՍՀՄ փլուզման համար, նա սիրտ չունի, իսկ ով ցանկանում է դրա վերականգնումը նախկինի տեսքով, նա գլուխ չունի»:
7. Հող ուտել
Կրեմլում 2008 թ «մեծ» մամլո ասուլիսի ժամանակ լրագրողի՝ ռուբլու հնարավոր վերաանվանման մասին հարցին Պուտինը կոշտ պատասխան է տվել. «Ստում են բոլորը», իսկ երաշխիքներ տալու առաջարկին պատասխանել է, «Ի՞նչ եք ուզում: Որպեսզի ես ծաղկամանից հո՞ղ ուտեմ ու այրա՞մբ երդվեմ»:
8. ԱՄՆ մասին
2006 թ. խոսելով ԱՄՆ մասին` Պուտինը հիշել է ասացվածք.«Ընկեր գայլը գիտի՝ ում ուտի: Ուտում է ու ոչ ոքի չի լսում»:
9. Եթե Բեռլուսկոնին լիներ համասեռամոլ…
«Բեռլուսկոնիին դատում են այն բանի համար, որ նա ապրում է կանանց հետ: Եթե նա լիներ համասեռամոլ, նրան մատով ձեռք չէին տա»:
10. Ալինա Կաբաևա
Իր անձնական կյանքի ու օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևայի հետ սիրավեպի մասին բամբասանքներին Պուտինը պատասխանել է դեռևս 2008 թ. «Ես միշտ վատ եմ վերաբերվել նրանց, ովքեր իրենց փսլնքոտ քթով ու էրոտիկ ֆանտազիաներով խցկվում են օտարների կյանքի մեջ»: