Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Գագիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թ. փետրվարին նախնական համաձայնության գալով որպես գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Հովիկ Բ.-ի հետ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին աջակցելու, նրան դատախազությունում պաշտոնի նշանակելու, ինչպես նաև հետագայում աշխատանքային այլ հեռանկարներ ստեղծելու կեղծ խոստումներ տալով, դատախազի տեղակալի բնակարանի կահավորման համար պարտքով գումար վերցնելու պատրվակով, խաբեությամբ նրանից հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 15 հազ. ԱՄՆ դոլար գումար և 130 հազ. ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոս:
Գագիկ Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն