
Երեկ գիշեր` ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.13-ին, մարվել` 00.37-ին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻ նախարարության պաշտոնական կայքից։ Լ. Պապիկյանին պատկանող ավտոտնակում ամբողջությամբ այրվել են Ռ. Կարապետյանին պատկանող “Միթսուբիշի Պաջերո” մակնիշի 20 ՕՍ 613 և “ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ” ՓԲԸ-֊ին պատկանող “ՎԱԶ 2107” մակնիշի 691 ՕՍ 64 պետհամարանիշների ավտոմեքենաները, իսկ Հ. Վալյանին պատկանող ավտոտնակում ՟ տնտեսական իրեր (15 ՔՄ)։