
Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբայի գործակալը՝ Ջորջ Ալաբան, հանդիպել է Մադրիդի «Ռեալ»-ի ներկայացուցիչների հետ: «Արքայական ակումբ»-ի մարզչական շտաբը հետաքրքրվում է ֆուտբոլիստի ծառայություններով:
«Բավարիա»-ի հետ Ալաբայի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին, և մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր չէ բաց թողնել նրան: