
Մարտի 27-29-ը ԵՊՀ շուրջ 100 ուսանողներ կայցելեն Արցախ: Միջոցառման հիմնական նպատակն է Բերձորում հիմնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակ, որտեղ 100 ուսանող կտնկի մեկական ընկուզենի: Բերձորի պուրակում նախատեսվում է նաև հուշաքարի բացման արարողություն:
Միջոցառումների շրջանակներում նախատեսվում է Արցախի պետական համալսարանում կազմակերպել սեմինար-քննարկում՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին:
Սեմինար-քննարկումը կկրի «Արցախյան հիմնախնդրի պատմաիրավական և գրական անդրադարձները» խորագիրը: Հիմնական բանախոսն է լինելու ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
Արցախյան եռօրյա այցելությունը կազմակերպում է ԵՊՀ ուսանողների հետ տարվող
աշխատանքների բաժինը: Միջոցառմանը կմասնակցնեն Մայր բուհի տարբեր ուսանողական կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ:
Համալսարանականները կայցելեն նաև Գանձասար: