
Մարտի 29-ին Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Ալբանիա-Հայաստան հանդիպումը: Խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը՝ Դավիդ Ֆեռնանդես Բորբալանի գլխավորությամբ:
Նրա օգնականները կլինեն Ռաուլ Կաբաներո Մարտինեսը և Ռոբերտո Դիաս Պերես Դել Պալոմարը: Չորրորդ պաշտոնյան է Խորխե Կանելո Պրիետոն, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կառլոս Կլոս Գոմեսը և Պեդրո Պերես Մոնտերոն: Ավելացնենք, որ Դավիդ Ֆեռնանդես Բորբալանը 2011 թ. սպասարկել է Հայաստանի գավաթի խաղարկության «Շիրակ»-«Միկա» եզրափակիչը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայություն