ՌԴ մեկնել չկարողացողներին կփորձեն աշխատանքով ապահովել Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի այն բնակիչներին, ովքեր չեն կարողանում մեկնել Ռուսաստան՝ աշխատելու, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կփորձի զբաղվածությամբ ապահովել Հայաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Կփորձենք նրանց ներգրավել սեզոնային զբաղվածության ծրագրերում: Դրանք կարող են լինել նաեւ հասարակական աշխատանքներ, մի շարք նպատակային ծրագրեր»,-հայտարարեց նա:

Նշենք, որ Հայաստանի մեծ թվով քաղաքացիներ գտնվում են ռիսկային գոտում, և նրանց մուտքը Ռուսաստան արգելվում է կանոնները խախտելու պատճառով:




Լրահոս