Բիոնսեն և Ջեյ Զին առաջարկել են ԱՄՆ-ի նախագահի աջակիցներին մասնակցել Բարաք Օբամայի հետ ընթրելու երեկոյի վիճակահանությանը:
“Մենք Ջեյեի հետ մոտ ժամանակներս Նյու-Յորքում կհանդիպենք նախագահ Օբամայի հետ: Եվ մենք ուզում ենք, որպեսզի դուք միանաք մեզ: Մինչև կեսգիշեր դուք կարող եք նվիրաբերել տարբեր չափի գումարներ և մեխանիկորեն ներառվել մեզ հետ ընթրելու հրավերի և վիճակահանության մասնակցության մեջ: Ինձ արդեն մի քանի անգամ հաջողվել է հանդիպել նախագահ Օբամային և նրա տիկնոջը”- աջակիցների նամակում գրել է Բիոնսեն. նամակը հրապարակվել է Օբամայի քարոզարշավի ընկերության կայքում: Երգչուհին հայտնել է, որ հրավերի համար վիճակախաղի հաղթողը հնարավորություն կունենա ընթրիքին իր հետ հյուր բերելու: Թռիչքի և հյուրանոցի ծախսերը երգչուհին խոստացել է անձամբ հոգալ: