Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել ԱՊՀ անդամ երկրների տարածքում ուժային կառույցների քննչական-օպերատիվ խմբերի մասին համատեղ միջազգային համաձայնագրերի նախագիծը, հայտնում է ՌԴ պետական իրավական տեղեկատվության պորտալը, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
Փաստաթուղթը, որը մշակվել է ՌԴ ՆԳՆ-ի կողմից, նախատեսում է տարբեր երկրների ուժայինների համատեղ մասնակցույթունը անդրսահմանային հանցագործությունների հետազոտություններում:
Հավանության արժանացած համաձայնագրի նախագիծը կառավարությունը կներկայացնի ՌԴ նախագահին: