Դուք և Ձեր որոշ գործընկերներ ոչ պրոֆեսիոնալ դաշտում եք. Վ. Բաղդասարյանը` Լ. Զուրաբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ընթացքում արձագանքեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթին:

Նշենք, որ  իր ելույթում Լևոն Զուրաբյանը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին մեղադրել էր ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ:

«Պարո´ն Զուրաբյան, ես ամենայն պատասխանատվութամբ հայտարարում եմ, որ դուք և Ձեր որոշ գործընկերներ գտնվում եք ոչ պրոֆեսիոնալ դաշտում, որովհետև ծրագիրը հաշվետվությունից չեք տարբերում: Այսօր եկել եք այստեղ, կարծես թե, հաշվետվություն եք քննարկում, սակայն դա էլ չէիք քննարկում, որովհետև ձեր բոլոր ելույթներն ուղղված էին անձերին: Դուք մոռանում եք, որ սա ծրագրի քննարկում է»,­ – ասաց Շաբոյանը:

Վերջինս ընդգծեց, որ իրականում ինքը հանձնաժողովի գործունեության ծրագրի վերաբերյալ առաջարկներ պատգամավորներից լսել է, և նրանց մի մասին մեղադրեց առանց ծրագրին ծանոթանալու ոչ կառուցողական ելույթներ ունենալու մեջ:

«Դուք, առանց ծրագրին ծանոթանալու, միանգամից դատապարտում եք: Տպավորություն է, որ հաշվետվություն եք քննարկում, որը լավ չի կատարվել: Ենթադրում եմ, որ դուք ավելի առողջ կլինեիք, երբ ներկայացնեիք ձեր առաջարկները: Ասում եք` վերցրո´ւ այդ ծրագիրը և գնա: Իսկ ինչպե՞ս պետք է հանձնաժողովն աշխատի, եթե ծրագիրը վերցնի և գնա»,­-  ընդգծեց Բաղդասարյանը:




Լրահոս