
Սեպտեմբերի 13-ին ժամը 22.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում “Սթար” առևտրային ցանցի անվտանգության ծառայության աշխատակցից հաղորդում է ստացվել, որ ժամը 19.15-ին մի տղամարդ Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետից գողացել է 31 հատ զուգագուլպա և դուրս գալիս բռնվել անվտանգության աշխատակիցների կողմից: Ոստիկանության ծառայողները գողության փորձ կատարած տղամարդուն` 49-ամյա Արմեն Կ-ին, բերման են ենթարկել բաժին:
Կատարվում է հետաքննություն: