
Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը երկար ժամանակ է, ինչ փոխարինող է փնտրում գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Գերմանական ակումբը վստահ չէ, որ իսպանացի մասնագետը նոր պայմանագիր է ստորագրելու, իսկ գործող պայմանագրի ժամկետն էլ լրանալու է 2016թ. ամռանը:
Ակումբի ուշադրության կենտրոնում է «Մայնց»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը: Այնուամենայնիվ, վերջինս կարող է գլխավորել «Համբուրգ»-ը, որի գլխավոր մարզիչ Յոզեֆ Ցինբաուերն անբավարար արդյունքների պատճառով պաշտոնանկ է արվել: