
Սկանդալային երգչուհի Լեդի Գագան Էյշա անվամբ իր շան համար Instagram-ում էջ է բացել: Երեք օրում բուլդոգի էջի հետևելու համար գրանցվել է 16 հազար մարդ: Ընդ որում, կենդանիների պաշտպանները կարծում են, որ հանրահայտ դերասանուհին շան հետ չափազանց դաժան է վերաբերվում, հայտնում է E! Online-ը:
Լրագրողները նշում են, որ Էյշան ապրում է ոչ պակաս շքեղ կյանքով, քան իր տիրուհին: «Նրան բաժին է ընկնում ամենալավը: Էքստրավագանտ Լեդի Գագայի նման` բուլդոգը չալմա է կրում, գնում է մանիկյուրի ու վարպետորեն լուսանկարման համար լավագույն դիրքեր է ընդունում»,- գրում է E! Online-ի հեղինակները: