
Այսօր ԱԺ ճեպազրույցներում “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ անցած քառօրյայից առանձնացրեց երկու հարց: Մեկը` Սաֆարովի գործի հետ կապված հայտարարությունն էր. “Մենք, հիշում եք, առաջ էինք քաշել ԼՂՀ անկախության ճանաչումը, սակայն հասկանում ենք, որ կա ռիսկ այդ առումով: Երկրորդ հարցը Վերահսկիչի հաշվետվությունն է: Ես արդեն ասել եմ, որ այս հաշվետվությունը նմանվում է կամ գոլորշիի, կամ տեղական պաշտոնյա գործարարների հանդեպ կոմպրոմատ հավաքելուն: Ինչու է ներկայացվում այդ զեկույցը, եթե պետք է միայն ի գիտություն ընդունվի”:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատից հրաժարվելու եւ նրա փոխարինողի հարցին, Ռուբեն Հակոբյանն ասաց. “Մեր համամասնական ցուցակում փոփոխություն չկա, չեմ կարծում, որ լինի, իսկ այս պահի դրությամբ ԱԺ է անցնում Թեւան Պողոսյանը”: Նա նշեց նաեւ, որ Ավանում՝ թիվ մեկ ընտրատարածքում առաջադրելու են Ստեփան Սաֆարյանի թեկնածությունը։