Armenian text to speach

Սաֆարովի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեվը համարժեք գնահատական չէր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Ռամիլ Սաֆարովի արտահանձման վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը սառույցի կամ բետոնե պատնեշի առաջին ճեղքվածքն է, ինչը հնարավորություն կտա մեզ, որ մեր հետեւողական աշխատանքի ընթացքում համարժեք գնահատական տրվի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` մեկնաբանելով Եվրախորհրդարանի բանաձեւը:
“Սա համարժեք գնահատական չէ, այլ սկսված գործի սկիզբն է: Սրանով եւս մեկ անգամ ադրչբեջանցիները ապացուցեցին, որ ԼՂ ժողովուրդը չեն կարող անվտանգ ապրել նրանց կազմում: Երաշխիքը ԼՂ-ի անկախության ճանաչումն է”,- ավելացրեց Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով, տականքը չի կարող հերոս դառնալ: “Խոզի վրա  ինչքան ուզում ես աստղեր դիր, ուսադիր դիր, թեւեր դիրմ  միեւնույն է, նա ճախրել չի կարող”,- լրացրեց Հովհաննես Մարգարյանը:



Լրահոս