ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ 300 փառատոն Գառնիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Գառնիում տեղի կունենա “Սայաթ-Նովա 300” մարզային փառատոնը. այս մասին տեղեկացնում են Գառնիի համայքապետարանից: Փառատոնի նպատակն է հայ ժամանակակից հանդիսատեսին ևս մեկ անգամ ներկայացնել և մատուցել 18-րդ դարի հայ մեծ գուսան Սայաթ-Նովայի արվեստը: 
Փառատոնը նաև հրաշալի առիթ է, որպեսզի մարզի շնորհալի երիտասարդները ներկայանան իրենց ձիրքով ու տաղանդով, ինչը կնպաստի մարզի երիտասարդության ինքնադրսևորմանը: Այն նաև կնպաստի Կոտայքի մարզի մշակութային կենտրոնների համախմբմանը: Տեղակացնենք ՝ փառատոնի կազմակերպիչներն են Գառնիի Մարզամշակութային կենտրոնը` Գառնիի համայքապետարանի աջակցությամբ:
 
“Սայաթ-Նովա 300” փառատոնին մասնակցելու են Աբովյան, Չարենցավան, Բյուրեղավան քաղաքները, Գեղաշեն, Սոլակ, Գողթ և բնականաբար Գառնի համայքները:
 
“Ունենք 20 մասնակիցներ, ովքեր կներկայացնեն մեր գուսանի տաղերը՝ երգի, ասմունքի ինչպես նաև երաժշտության ու պարի տեսքով”,- տեղեկացնում են Գառնիի համայնքապետարանից:
Գառնիի համայնքապետարանը մասնակիցներին կշնորհի շնորհակալագրեր և հուշանվերներ:
 




Լրահոս