
Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն կարժանանա Golden foot մրցանակին: Մրցանակը շնորհվում է 29 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին` իրենց խաղի և ֆուտբոլային դաշտից դուրս գործունեության համար:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Մոնակոյում: Պելեն 4-րդ բրազիլացին է, ով կարժանանա այս մրցանակին: Նախկինում Golden foot-ին են արժանացել Ռոնալդոն (2006), Ռոբերտո Կարլոսը (2008) և Ռոնալդինյոն (2009):