
Բելառուսում զորավարժությունների ժամանակ Սմորգոնսկի շրջանում թոշակառու է սպանվել, ով ուղևորվել է սունկ հավաքելու ռազմական հրաձգարան:
Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի Գրոդնենսկի շրջանի տվյալով՝ դեպքը տեղի է ունեցեկ Սմորգոն քաղաքից ոչ հեռու: Տեղի 60-ամյա մի բնակիչ ուղևորվում է սունկ հավաքելու: Հրաձգարանի սահմանների մոտ նա հանդիպում է զինվորների, որոնք նրան զգուշացնում են հնարավոր վտանգիմասին ու հետ են ուղարկում: Սակայն սունկ հավաքողն այդպես էլ չի վերադառում հետ: Տղամարդու անհետացման հոջորդ օրը նրա կինը դիմում է ոստիկանություն: Որոնողական աշխատանքների ընթացքում նրան հայտնաբերում են հրաձգարանից ոչ հեռու: Ինչպես պարզել է հետաքննությունը, տղամարդը սպանվել է արկի բեկորից: