ՀՀ Նախագահը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեվին ծննդյան օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ ծննդյան օրվա առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ուղերձում, մասնավորապես, ասված է.
“Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ եւ հաջողության բարեմաղթանքներս՝ Ռուսաստանին ծառայելու գործում:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում, որոնք այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա: Մենք, իրավամբ, կարող ենք հպարտանալ երկկողմ համագործակցության հաջողություններով, քաղաքական, առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում համատեղ կարեւորագույն նախաձեռնություններով:
Ձեր հետեւողական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում նույնպես արժանի են ամենախորը երախտագիտության:
Վստահ եմ, որ բոլոր մակարդակներում ինտենսիվ շփումների շարունակությունը կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ ձեռքբերված բարձր պայմանավորվածությունների իրականացմանը:
Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,
Ցանկանում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին բարօրություն, քաջառողջություն եւ նոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում”:




Լրահոս