
Ինչպես արդեն էինք տեղեկացրել էինք, քիչ առաջ ավարտվել է ՀՀ նախկին վարչապետների հանդիպումը ներկա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նիստին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը:
Armlur.am-ի տեղեկություններով, հանդիպումը տևել է 2.5 ժամ: Հանդիպման ավարտից հետո դրսում սպասող լրագրողների համար անակնկալ կերպով հայտնի դարձավ, որ հանդիպումից հետո կայանալիք հնարավոր ասուլիսը չեղյալ է հայտարարվել նախկին ու ներկա վարչապետների համատեղ որոշմամբ:
Armlur.am-ը փորձեց մասնակցել նշված իրադարձությանը, սակայն Կառավարության անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին ներս մտնել` պատճառաբանելով, որ հանդիպումը փակ է: