
Վալենսիայում իր գործունեությունն է վերսկսել “մարմնավաճառության հատուկ դասընթացներ” առաջարկող գործակալությունը: Դասընթացը տևելու է մեկ շաբաթ, իսկ դրա արժեքը 100 եվրո է: Ծրագիրն իր մեջ ներառում է ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ պարապմունքներ`”Կամասուտրա” հասկացության ուսումնասիրություն, տարբեր սեքսուալ խաղեր:
Հիշեցնենք, որ հուլիս ամսին դատախազությունը քրեական գործ էր հարուցել գործակալության հիմնադիրների նկատմամբ, ինչի կապակցությամբ դադարեցվել էր գործակալության գործունեությունը: Վալենսիայի դատախազությունը փակել էր գործը հանցագործության որևէ ապացույց չգտնվելու պատճառով: