ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության ենթարկեց Հայր եվ որդի Մարտիրոսյաններ ընկերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականացնում գովազդային շուկայում՝ բացառելու այնպիսի գովազդների տարածումը, որոնք պարունակում են անհարկի համեմատություններ կամ որակումներ՝ նույն գործունեությանբ զբաղվող այլ տնտեսվարողների հանդեպ:
“Ընկերությունն իրեն հավասար մրցակից չունի ոչ միայն Հայաստանում, այլև՝ ողջ տարածաշրջանում”,- եթեր հեռարձակվող այս գովազդի հեղինակը քարերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող “Հայր և որդի Մարտիրոսյաններ” ընկերությունն է: Օրենքն արգելում է այնպիսի գովազդների պատրաստումը, որը վերաբերում է այլ տնտեսվարողների դիրքի և նրանց արտադրած ապրանքների համեմատություններին: Այլ կերպ ասած, տնտեսվարողն իրավունք ունի իր արտադրանքի վերաբերյալ սպառողին ներկայացնելու հավաստի տեղեկատվություն, սակայն իրավասու չէ նշելու, որ իր արտադրանքն օրինակ՝ “եզակի է”, “ամենալավն է”, ևևհամար առաջինն է”, ևևնմանը չունիևև և այլն: Իր խոսքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը տնտեսվարողներին կոչ արեց ապրանքը գովազդելիս լինել զուսպ և խուսափել այլ տնտեսվարողի արտադրանքին վնաս պատճառող որակումներից:




Լրահոս